Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում լիբանանահայերի վերաբնակեցումը

18:39   17 Սեպտեմբեր 2020    250

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) մեկնաբանել է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում լիբանանահայերի վերաբնակեցումը:

Ճեպազրույցում պատասխանելով՝ «Անցյալ շաբաթ սոցիալական ցանցերում տեղեկատվություններ են տարածվել՝ ադրբեջանական ժողովրդի համար մեծ պատմական և հոգևոր նշանակություն ունեցող Շուշա քաղաքում Լիբանանից հայ ընտանիքի բնակեցման մասին: Սա միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ 1949 թ. Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է: Պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի 4-րդ կոնվենցիայի համապատասխան՝ օկուպանտ երկիրը չպետք է իր քաղաքացիական բնակչությանը բնակեցնի օկուպացված տարածքում: Ինչպե՞ս է Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանում այս փաստը», - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը տեղյակ է Լեռնային Ղարաբաղում ստեղծված անջատողական վարչակարգի դե ֆակտո «իշխանությունների» մտադրության մասին՝ Լիբանանը լքած հայերին տեղավորել օկուպացված հողերում:

«Մենք կարդացել ենք հաղորդագրությունը այն մասին, որ Լիբանանից երկու ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Մենք ստուգված տվյալներ չունենք լիբանանցի փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ և նրա հարակից տարածքներ իրական հոսքի մասին», - ընդգծել է նա, հայտնում է Armenia.Az-ն:

«Մենք ելնում ենք նրանից, որ այժմ պետք է կենտրոնանանք՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման վրա, ներառյալ տարածաշրջանում փախստականների և տեղահանվածների խնդիրները: Սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հեռախոսային խորհրդատվություններ են անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ և նրանց են փոխանցել միջնորդների առաջարկները՝ կարգավորման համատեքստում հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում, որպես սկիզբ՝ եռյակի առանձին հանդիպումները նախարարներից յուրաքանչյուրի հետ: Մենք կողմերի դրական արձագանքի հույս ունենք», - ընդգծել է Մ. Զախարովան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները