Լուկաշենկոն հայտարարել է Լիտվայի եւ Լեհաստանի հետ սահմանները փակելու մասին

11:07   18 Սեպտեմբեր 2020    207

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ փակում է սահմանները Լիտվայի եւ Լեհաստանի հետ, ինչպես նաեւ ուժեղացնում է սահմանային հսկողությունը Ուկրաինայի հետ։

«Մենք ստիպված ենք հավաքել բանակը։ Ինչպես եւ ասել էի, բանակի կեսը կզինվի եւ կտեղակայվի Լեհաստանի եւ Լիտվայի հետ սահմանները փակելու համար։ Մեծ ափսոսանքով մենք ստիպված ենք ուժեղացնել հսկողությունը նաեւ եղբայրական Ուկրաինայի հետ»,- «Հանուն Բելառուսի» ֆորումի ժամանակ ասել է նախագահ Լուկաշենկոն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները