ԱՄՆ Կոնգրեսում արգելել են կորոնավիրուսն անվանել «չինական վիրուս»

11:11   18 Սեպտեմբեր 2020    200

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկում են դեմոկրատները, բանաձեւ է ընդունել, որով դատապարտել է հակաչինական բոլոր դրսեւորումները, որոնք կապված են կորոնավիրուսի հետ։

Այսպիսով դատապարտելի է դառնում կորոնավիրուսի մասին արտահայտվելիս չինական ծագման մասին ընդգծված արտահայտվելը, օրինակ ասելը՝ «չինական վիրուս», կամ «ուհանյան վիրուս» եւ այլն։

Բանաձեւը նաեւ կոչ է անում իշխանություններին դատապարտել նման արտահայտությունների օգտագործումը եւ հոտ տանել բոլոր ամերիկացիների առողջության մասին, անկախ ազգային պատկանելիությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները