Մարոկկացի զինվորականները Միջերկրական ծովն ապօրինի հատող մոտ 200 միգրանտի են ձերբակալել

11:29   18 Սեպտեմբեր 2020    230

Մարոկկոյի ռազմածովային ուժերի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները Միջերկրական ծովում և Ատլանտյան օվկիանոսում ձերբակալել են 186 անօրինական ներգաղթյալի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Նշվում է, որ ծառայությունը երեքշաբթի և չորեքշաբթի պարեկության ժամանակ կալանել է ռետինե մի քանի նավակ։ Ձերբակալված ներգաղթյալները եղել են Սահարայից հարավ գտնվող երկրներից։ Նրանց տեղափոխել են Մարոկկոյի հյուսիսի նավահանգիստ։

Բացի այդ, Մարոկկոյի առափնյա պահպանության ծառայությունը Միջերկրականում պարեկության ժամանակ կալանել է մի քանի նավակ, ձերբակալել 5 կասկածյալի և առգրավել մոտ 1 տոննա մարիխուանա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարոկկո  


Վերնագիրի այլ պիտակները