ԵԱՀԿ-ն հատուկ խումբ է ստեղծել, որը կզբաղվի Բելառուսում մարդու իրավունքների խախտումների հետաքննությամբ

11:37   18 Սեպտեմբեր 2020    221

ԵԱՀԿ -ն հատուկ խումբ է ստեղծել, որը պետք է զբաղվի Բելառուսում մարդու իրավունքների խախտումների հետաքննությամբ:

Խոսքը վերաբերում է Բելառուսի նախագահական ընտրություններին: Հայտնի է, որ նախագահական ընտրություններից հետո երկրում չեն դադարում բողոքի ցույցերը: Այս ընթացքում որոշ ցույցեր վերածվել են անկարգությունների, նաև զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել:

Ի դեպ, երեկ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել և հայտարարել է, որ չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի օրինական նախագահ և կոչ է անում Եվրոմիությանը պատժամիջոցներ սահմանել նրա և նրան աջակցող ռուսաստանցիների դեմ: Լուկաշենկոն իր հերթին կարգադրել է փակել արևմտյան երկրների հետ սահմանը, իսկ Ուկրաինայի հետ սահմանային հսկողությունն՝ ուժեղացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները