ՄԱԿ-ը կոչ է անում ազատ արձակել իրենց աշխատանքի համար ձերբակալված լրագրողներին

11:48   18 Սեպտեմբեր 2020    334

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել երկրների կառավարություններին անհապաղ ազատ արձակել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար բերման ենթարկված լրագրողներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այս մասին հաղորդել է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում կառավարություններին անհապաղ ազատ արձակել իրենց աշխատանքը կատարելու համար կալանավորված լրագրողներին», – ասել է Դյուժարիկը:

Ինչպես հաղորդվել է, մարտի սկզբից 47 երկրում 366 լրագրող է մահացել կորոնավիրուսից, և հունվարի սկզբից մինչև այժմ 54 լրագրող է սպանվել տարբեր հանգամանքներում:

Միևնույն ժամանակ, հուլիս-օգոստոս ամիսներին լրագրողների շրջանում COVID-19-ից մահացությունների թիվը կրկնապատկվել է: Վարակի զոհերի մեծ մասը եղել են Պերուում (82 մարդ), Էկվադորում (40 մարդ), Հնդկաստանում (36 մարդ) և Բանգլադեշում (31 մարդ): Ռուսաստանում ԶԼՄ-ների հինգ աշխատակից է մահացել կորոնավիրուսից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները