Գերմանական ֆուտբոլային ակումբը պարտվել է 37-0 հաշվով` մրցակցից սոցիալական հեռավորություն պահպանելու պատճառով

12:02   18 Սեպտեմբեր 2020    321

Գերմանական սիրողական «Ռիպդորֆ» ֆուտբոլային ակումբը 37-0 հաշվով պարտվել է «Հոլդենշտեդ» ակումբին` մրցակցից սոցիալական հեռավորություն պահպանելու և խաղին ընդամենը 7 ֆուտբոլիստ հայտավորելու պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

«Ռիպդորֆ»-ը խնդրել է հետաձգել խաղը, երբ տեղեկություն էր ստացվել, որ նախորդ խաղին «Հոլդենշտեդ»-ի ֆուտբոլիստները շփվել էին կորոնավիրուսով վարակված մրցակցի հետ, սակայն թիմի խնդրանքը չի բավարարվել:

Չնայած նրան, որ ավելի ուշ «Հոլդենշտեդ»-ի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել, այնուամենայնիվ, «Ռիպդորֆ»-ը որոշել է, որ պայմանները անվտանգ չեն և խաղից հրաժարվելու դեպքում հնարավոր տուգանքից խուսափելու համար խաղին հայտավորել է 7 ֆուտբոլիստի, ինչը թույլատրելի ամենաքիչ թիվն է մեկ թիմից խաղին մասնակցելու համար:

«Մենք շնորհակալ ենք, որ 7 խաղացողները կամավոր հանդես եկան, այլապես ակումբը 200 եվրո տուգանք պետք է վճարեր խաղից հրաժարվելու համար: Դա շատ մեծ գումար է մեզ համար, հատկապես համաճարակի ժամանակ»,-հայտարարել է «Ռիպդորֆ»-ի ներկայացուցիչ Պատրիկ Ռիստոուն:

«Հոլդենշտեդ»-ն ի պատասխան չի խղճացել մրցակցին և գրեթե երկու րոպեն մեկ գոլ է խփել, մինչ «Ռիպդորֆ»-ի ֆուտբոլիստները հետևում էին նրանց անվտանգ տարածությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերման  


Վերնագիրի այլ պիտակները