ՆԱՍԱ-ն Յուպիտերի վրա հայտնաբերել է հզոր փոթորիկ, որը կարող է կլանել ամբողջ Երկիրը

12:08   18 Սեպտեմբեր 2020    232

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը` ՆԱՍԱ-ն, Hubble աստղադիտակի միջոցով Յուպիտեր մոլորակի վրա կարմիր, իսկ դրա տակ սպիտակ փոթորիկների լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։

Նշվում է, որ կարմիր փոթորիկն այնքան հզոր է, որ կարող է ամբողջովին «կուլ տալ» Երկիր մոլորակը։ Գործակալության տվյալներով՝ ևս մի փոթորիկ, որը կարմիրից աստիճանաբար վերածվել է սպիտակի, նույնպես նկատվում է, սակայն այն առաջինից զգալիորեն ավելի թույլ է։

Hubble-ի պաշտոնական կայքում ասվում է, որ լուսանկարն արվել է օգոստոսի 26-ին, երբ մոլորակը Երկրից 653 միլիոն կիլոմետր հեռավորության վրա է գտնվել։

«Hubble-ի նոր լուսանկարի ուշագրավ հատվածը հյուսիսային լայնություներում ձգվող մեծ, կարմիր փոթորիկն է, որը շարժվում է 560 կմ/ժ արագությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Լուսանկարում երևում է նաև Եվրոպա արբանյակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները