Չավուշօղլուն Ստոլտենբերգի և Կանադայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում

12:15   18 Սեպտեմբեր 2020    341

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և իր կանադացի գործընկեր Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովում առկա իրավիճակը, կանադացի գործընկերոջ հետ Չավուշօղլուն քննարկել է նաև երկկողմ պետական հարաբերությունները:

Հաղորդվում է, որ Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Մինիխանովի հետ:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավուշօղլու   Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները