Ուկրաինայում տղամարդը փորձել է ինքնասպան լինել երկրի նախագահի պատճառով

12:53   18 Սեպտեմբեր 2020    232

Ուկրաինական Դնեպրոպետրովսկում (Դնեպր) տղամարդը փորձել է հրապարակավ ինքնասպան լինել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այս մասին գրում է eadaily.com կայքը:

Ինքնասպանությանն առավելագույն «հնչեղություն» տալու համար տղամարդը որոշել է կյանքին վերջ տալ շրջանային ադմինիստրացիայի շենքի դիմաց:

Տղամարդը փորձել է դանակով ինքնասպան լինել և նույնիսկ հասցրել է շեղբով ծակել որովայնը: Այնուամենայնիվ, հրապարակային «խարակիրին» ձախողվել է: Ինքնասպանը ողջ է մնացել, շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց:

Տղամարդը, բացատրելով իր արարքը, ասել է, որ այդպիսով «փորձել է բողոքել Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիի դեմ»: Միևնույն ժամանակ ոստիկանների և դատաբժշկական փորձագետների հետ զրույցում նա չի կարողացել որևէ հիմնավոր դժգոհություն արտահայտել Զելենսկիի հասցեին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները