«Համոզված եմ, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները կվերականգնվեն». Լավրով

14:18   18 Սեպտեմբեր 2020    327

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները կկարգավորվեն, Թբիլիսիում արդեն քաղաքական գործիչներ կան, որոնք հանդես են գալիս Մոսկվայի հետ փոխգործակցության վերականգնման օգտին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ RTVI հեռուստաընկերության հաղորդավար Թինա Կանդելակիին տված հարցազրույցում:

«Համոզված եմ, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները կվերականգնվեն և կբարելավվեն: Մենք տեսնում ենք, որ Վրաստանում արդեն քաղաքական գործիչներ կան, որոնք կողմ են դրան: Առայժմ դրանք դեռ փոքր կուսակցություններ են իշխող էլիտայում: Համոզված եմ, որ, ի վերջո, կհաղթանակի մեր ավանդական պատմական բարեկամությունը, մեր ժողովուրդների փոխադարձ համակրանքը: Սադրիչները, որոնք փորձում են խանգարել Վրաստանին՝ Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններին անցնելուն, հաջողության չեն հասնի»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, այժմ Վրաստանի քաղաքացիները կարող են հեշտությամբ ՌԴ-ի վիզա ստանալ Թբիլիսիում Ռուսաստանի շահերի բաժնում, ընդ որում՝ վիզա տրամադրելու դեպքերի ցուցակն ընդլայնվել է:

Լավրովը կարծում է, որ Վրաստանին, ինչպես և Ուկրաինային, փորձում են օգտագործել՝ կարճաժամկետ վարկեր տրամադրելով, ինչի շնորհիվ ԱՄՀ-ն հսկայական դեր է խաղում երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները