Օբաման կհրապարակի իր քաղաքական հուշերը

15:58   18 Սեպտեմբեր 2020    242

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կհրատարակի իր քաղաքական հուշերը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է CNN-ը։ ԱՄՆ առաջին սեւամորթ նախագահի հուշերը կհրատարակվեն «Ավետյան երկիր» վերտառության ներքո։

Այն կհայտնվի շուկայում արդեն նոյեմբերի 17-ին։

Օբաման ասել է, որ իր գրքում փորձել է առավելագույն անկեղծությամբ ներկայացնել իր նախագահության մասին, այն ուժերի մասին, որոնց դեմ պայքարում են ամերիկացիները որպես ազգ, եւ այն մասին, թե ինչպես կարող են ամերիկացիները լուծել իրենց տարակարծությունները եւ ստիպել դեմոկրատիային գործել բոլորի համար։ Գիրքը միանգամից կհրատարակվի 25 լեզուներով։ Այն կարժենա 40 դոլար աուդիոգիրք տարբերակի համար եւ 45 դոլար՝ կոշտ կազմով տպագիր տարբերակի համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Օբաման  


Վերնագիրի այլ պիտակները