Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 905 նոր դեպք

15:01   18 Սեպտեմբեր 2020    233

Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի 5905 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնում է վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

«Նոր բռնկումներ կարող են լինել նույնիսկ այն վայրերում, որտեղ իրավիճակը կայուն է»,-ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 805, Սանկտ Պետերբուրգում՝ 206 և Ռոստովի շրջանում՝ 172:

Վերջին օրվա ընթացքում լիովին ապաքինվել է 5 339 մարդ, կորոնավիրուսից մահացել է 134 հիվանդ:

Ռուսաստանում համավարակի մեկնարկից ի վեր 85 տարածաշրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 091 186 դեպք, գրանցվել է 19 195 մահ, բուժվել է 901 207 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները