Չինաստանում կորոնավիրուսի դեմ 11 պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ են իրականացվում

15:14   18 Սեպտեմբեր 2020    216

Չինաստանն իրականացնում է COVID-19 -ի դեմ 11 պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Պեկինում գիտության, առողջության և կյանքի գլոբալ ֆորումի ժամանակ ասել է Չինաստանի գիտության և տեխնիկայի հարցերով նախարար Վան Չժիգանը։

Նախարարի խոսքով ՝ չորս պատվաստանյութներն արդեն հասել են երրորդ փուլ: Վան Չժիգանը նշել է, որ համաճարակը նախկինի պես տարածվում է ամբողջ աշխարհում և մինչև հիմա ամբողջությամբ չի վերահսկվում:

«Աշնան և ձմռան գալուն պես կարող է նոր բռնկում առաջանալ, հիվանդության կանխարգելման և վերահսկման ոլորտում իրադրությունը նախկինի պես մնում է չափազանց լուրջ»,-ընդգծել է նախարարը:

Նախարարը նաև նշել է, որ կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում Չինաստանի համար միշտ առաջին տեղում է միջազգային գիտատեխնիկական համագործակցությունը: Չինաստանը կատարել է իր միջազգային պարտավորությունները ՝ թափանցիկության և հրապարակայնության սկզբունքներին համապատասխան:

Վան Չժիգանը նաև նշել է, որ կորոնավիրուսի մասին Չինաստանը ժամանակին տեղեկատվություն է փոխանցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ինչն ամբողջ աշխարհում գիտնականներին կարևոր հիմք է տվել բժշկական հետազոտությունների անցկացման և դեղամիջոցների մշակման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները