ԵՄ. «Հարավային գազային միջանցք» նախագիծը մոտենում է իր ավարտին

15:28   18 Սեպտեմբեր 2020    416

Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ «Հարավային գազային միջանցք» նախագիծը մոտենում է իր ավարտին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջան Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Կեստուտիս Յանկաուսկասը՝ Ադրբեջան-ԵՄ օնլայն գործարար համաժողովում:

«Հարավային գազային միջանցք» նախագիծը ենթադրում է «Շահդենիզ» գազակոնդենսատային հանքավայրի մշակման երկրորդ փուլի շրջանակներում արդյունահանված ադրբեջանական գազի փոխադրումը Թուրքիա և Եվրոպա: «Հարավային գազային միջանցքի» հիմնական բաղադրիչներն են Հարավկովկասյան գազատարի ընդլայնումը, Անդրանատոլիական գազատարը (TANAP) և Անդրադրիատիկ խողովակաշարը (TAP): Նախագծում Ադրբեջանի շահերը ներկայացնում է «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-գազային-միջանցք  


Վերնագիրի այլ պիտակները