Նիգերիայում 13-ամյա տղային աստվածանարգության համար 13 տարվա ազատազրկման են դատապարտել

15:43   18 Սեպտեմբեր 2020    231

Նիգերիայում 13-ամյա տղային աստվածանարգության համար դատապարտել են 13 տարվա ազատազրկման, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքն Օմար Ֆարուք անունով մի տղայի մասին է, որն, իբր, ընկերոջ հետ վիճաբանության ժամանակ է Ալլահի հասցեին վատ արտահայտություն թույլ տվել։ Հայտնի է, որ տղային ազատազրկման է դատապարտել Նիգերիայի հյուսիսարևմտյան Կանո նահանգի շարիաթի դատարանը։

Հայտնի է, որ դատավճիռը կայացվել է օգոստոսի 10-ին և փաստաբանների ապարդյուն բողոքարկումից հետո սեպտեմբերի 7-ից ուժի մեջ է մտել։

Նշվում է, որ այս հարցի շուրջ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ պարզելով, որ երեխային ի սկզբանե փաստաբան չեն տրամադրել, իսկ մորը վտարել են գյուղ, որտեղ վերջինիս գյուղացիների զայրացած ամբոխն է դիմավորել։

UNICEF-ը դատապարտել է դատավճիռը և նշել, որ դա հակասում է, որ ոչ միայն երկրի Սահմանադրությանը, այլև երեխաների իրավունքների պաշտանության միջազգային կոնվեցիային և Աֆրիկայի երեխաների իրավունքների և բարեկեցության կանոնադրությանը, որը Նիգերիան վավերացրել է 2011 թվականին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգերիա  


Վերնագիրի այլ պիտակները