«Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ». Լավրով

15:55   18 Սեպտեմբեր 2020    369

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունների մասին, նշել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած կառավարության հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Լավրովը ասել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:

«Մենք, իհարկե, կաշխատենք ցանկացած երկրում ընտրված ցանկացած կառավարության հետ և դա վերաբերում է ոչ նաև Միացյալ Նահանգներին: Սակայն Միացյալ Նահանգների հետ բոլոր հետաքրքրող հարցերի շուրջ մենք կխոսենք՝ բացառապես հիմնվելով հավասարության, փոխշահավետության և շահերի հավասարակշռության որոնման վրա: Վերջնագրերով մեզ հետ խոսելն անիմաստ է, անօգուտ: Եթե ինչ-որ մեկը դա դեռ չի հասկացել, ապա դրանք անարժեք քաղաքական գործիչներ են»,-նշել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարի խոսքով` շուտով սկսվելու են ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճերը, որոնցում արդեն իսկ գլխավոր կետերից մեկն է Ռուսաստանի` «ԱՄՆ ընտրություններին միջամտելու հարցը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները