ԱՄՆ-ում ավելի քան 50 մլն դոլար են հավաքել Վլադիմիր Լենինի մարմինը գնելու համար

16:20   18 Սեպտեմբեր 2020    231

ԱՄՆ-ում ավելի քան 50 մլն դոլար են հավաքել Վլադիմիր Լենինի մարմինը գնելու համար: Վլադիմիր Լենինի մարմինը գնելու մտադրություն էր հայտնել ամերիկացի նկարիչ Դեւիդ Դատունան:

Դատունայի հայտարարությունից հետո ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ Հայրենիքը, պատմությունն ու առաջնորդներին վաճառում են միայն դավաճանները:

Նկարիչը հայտնել է, որ մեկ օրում բազմաթիվ առաջարկներ է ստացել ներդրողներից, որոնք ցանկություն են հայտնել օգնել, հավաքվել է ընդհանուր առմամբ 50 մլն դոլար: «Ծրագրին աջակցել են ինչպես ամերիկացիները, այնպես է ռուսաստանցիները՝ չնայած որոշ ռուս քաղաքական գործիչների բացասական արձագանքի»,-նշել է Դատունան:

Նկարչի խոսքով՝ ԱՄՆ-ում նոր դամբարանի ստեղծումը փոփոխությունների խորհրդանիշ կդառնա, որն այդքան կարեւոր է նախագահական ընտրությունների նախաշեմին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները