Բաքուն և Թեհրանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

16:33   18 Սեպտեմբեր 2020    499

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպում է անցկացրել՝ Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ:

Հայտնում է Իրանի տեղեկատվական գործակալությունը (IRNA) հղում անելով Ադրբեջանում դեսպանատանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են՝ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, մասնավորապես` տնտեսության, առևտրի, համատեղ նախագծերի ոլորտում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ, մտքերի փոխանակություն է անցկացվել՝ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության հեռանկարների շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները