Գերմանիայի էկոնոմիկայի նախարար. Եվրոպան չպետք է հրաժարվի գլոբալացումից

16:55   18 Սեպտեմբեր 2020    258

Եվրամիությունը պետք է դիվերսիֆիկացնի իր առեւտրային հարաբերությունները, որպեսզի կախյալ չլինի ասիական մատակարարներից եւ իր սեփական արտադրական շղթան զարգացնի ԵՄ շրջանակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալտմայերը:

«Կորոնավիրուսի պանդեմիան մեզ սովորեցրել է, որ Եվրոպան պետք է միասին լինի եւ դիվերսիֆիկացնի իր առեւտրային հարաբերությունները: Դա նշանակում է, որ ԵՄ ներքին շուկայի աշխատանքում չպետք է որեւէ խոչընդոտ լինի»,-ասել է Ալտմայերը:

Ալտմայերը նշել է, որ Եվրոպան չպետք է հրաժարվի գլոբալացումից, քանի որ առեւտուրն ու բաց շուկաները նախկինի պես մնում են այն հզոր շարժիչները, որոնք կարող են օգնել Եվրոպային դուրս գալ տնտեսական ճգնաժամից:

Հարցին, թե արդյոք Եվրոպան եւ Գերմանիան պետք է վերանայեն Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունները, Ալտմայերն ասել է, որ բոլորը պետք է խոստովանեն, որ երկարաժամկետ հեռանկարում առեւտուրը պետք է աշխատի միայն հավասար պայմաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները