Ավստրիացի գիտնականը հայտարարել է COVID- ի դեմ «ամենաառացիոնալ» դեղամիջոցի ստեղծման մասին

17:03   18 Սեպտեմբեր 2020    214

Ավստրիացի իմունաբան և գենետիկ Յոզեֆ Պեննինգերն ասել է, որ մշակում է կորոնավիրուսային առավել ռացիոնալ դեղամիջոց, որը ոչ միայն սպանում է վիրուսը, այլև նվազեցնում է երկարաժամկետ հետևանքների ռիսկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Գիտնականը նշել է, որ արդեն 15 տարի է, ինչ մշակում է դեղամիջոցը՝ հիմնվելով առաջին կորոնավիրուսի ուսումնասիրության վրա, որն արվել է 2002-ից 2005 թվականներին:

«Մենք ներկայումս գտնվում ենք կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում, ինչը շատ կարևոր է, քանի որ ուզում ենք իմանալ` արդյո՞ք դեղամիջոցը գործում է: Մենք չենք կրճատում, այլ կատարում ենք բացարձակ մաքուր հետազոտություն»,- ասել է Պեննինգերը:

Նա հավելել է, որ եթե հետազոտությունները լավ ընթանան, դեղը 2020-ի ձմռանը կգրանցվի:

«Մեր դեղամիջոցն առաջին հերթին արգելափակում է վիրուսը՝ մենք կարող ենք հազարավոր անգամներ կրճատել վիրուսը: Երկրորդ, այն ունի ֆերմենտային ակտիվություն, որը պաշտպանում է օրգանները՝ թոքերը, սիրտը, ծնկները: Այսինքն՝ մենք դեղի մեջ ներառել ենք երկու գործառույթ»,- դեղամիջոցի յուրահատկությունն ընդգծել է բժիշկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները