Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ուկնդրությանը կընդունի ԵԽԽՎ-ի նախագահին

17:32   18 Սեպտեմբեր 2020    257

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ շաբաթվա սկզբին կընդունի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Հենդրիկ Դամսին՝ Իտալիա կատարած՝ նրա աշխատանքային այցի շրջանակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 18-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ունկնդրությանը կընդունի Հենդրիկ Դամսին»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: Բացի դրանից, ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, «աշխատանքային այցի շրջանակում ԵԽԽՎ-ի նախագահը հաջորդ օրը երկկողմ հանդիպումներ կունենա Իտալիայի խորհրդարանի երկու պալատների խոսնակների հետ»:

Վեհաժողովի մամուլի ծառայությունում հավելել են, որ Դամսը նաեւ մտադիր Է հանդիպել Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարինա Սերենիի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ալվիզե Մանիերոյի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Ֆրանցիսկոս  


Վերնագիրի այլ պիտակները