Թուրալ Գյանջալիև. Որպես Խանքենդիից պատգամավոր՝ հայտարարում եմ. մենք շուտով կվերադառնանք մեր հողեր

14:41   18 Սեպտեմբեր 2020    179

«Որպես Խանքենդիից ընտրված պատգամավոր՝ հայտարարում եմ. մենք շուտով կվերադառնանք մեր հարազատ հողեր, մեր տներ»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը՝ 1988 թվականի սեպտեմբերի 18-ին Խանքենդի քաղաքում ադրբեջանցիների դեմ իրականացված ջարդերի հերթական տարելիցի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, որ ադրբեջանական հողերի օկուպացիան ժամանակավոր բնույթ է կրում: «Մենք չենք մոռացել 1988 թվականի սեպտեմբերի 18-ին Խանքենդիում տեղի ունեցած իրադարձությունները: Մենք՝ Խանքենդիի բնակիչներս, հայտարարում ենք, որ մեր փառավոր բանակի ջանքերի շնորհիվ կմաքրենք Խանքենդին անցանկալի տարրերից: Շուտով Հայաստանի ագրեսիվ քաղաքականությանը վերջ կտրվի: Արդարությունն ու միջազգային իրավունքը մեր կողմն է: Մենք շուտով կվերադառնանք մեր հողեր»:

Թուրալ Գյանջալիևը նշել է, որ Խանքենդին մի վայր է, որտեղ ապրել են մեր նախնիները: «Շուրջ 30 տարի է Խանքենդին գտնվում է Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ: Մենք մտադիր ենք վերադառնալ մեր հողեր: Ադրբեջանի ղեկավարությունը և փառավոր բանակը շուտով պատմության նոր էջ կգրեն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրալ-Գյանջալիև  


Վերնագիրի այլ պիտակները