Twitter-ը Թրամփի գրառումներից մեկում հնարավոր ապատեղեկատվություն է նկատել

18:04   18 Սեպտեմբեր 2020    274

Twitter սոցիալական ցանցի ավտանգության ծառայությունը հերթական անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակմանը հավանական ապատեղեկատվություն պարունակելու վերաբերյալ նշան է կցել, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք այդ թվիթը նշել ենք այն պատճառով, որ, հնարավոր է, կեղծ տեղեկատվություն է պարունակում էլեկտրոնային փոստով քվեարկության վերաբերյալ: Սա արվում է ընթերցողներին հնարավոր ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով»,- նշված է սոցցանցի անվտանգության ծառայության հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը Թրամփի այն հրապարակման մասին է, որում նա կրկին քննադատել է ԱՄՆ նախագահի՝ նոյեմբերին կայանալիք ընտրությունների անցկացման կարգը, որի համաձայն՝ քվեաթերթիկները էլ. փոստով ուղարկվելու են ընտրողներին:

«Ընտրողներին էլ. փոստով ուղարկվելիք քվեաթերթիկների աննախադեպ քանակը կարող է հանգեցնել նրան, որ ընտրությունների արդյունքները կարող են սխալ ամփոփվել: Սա այն է, ինչ ոմանք ցանկանում են»,- գրել է Թրամփը:

Թրամփը բազմիցս է այս ընտրակարգը քննադատել՝ պնդելով, որ դրա պայմաններում հնարավոր չի լինի օպերատիվորեն և ճշգրիտ ամփոփել արդյունքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները