Մի շարք երկրներում «Ինստագրամի» աշխատանքը խափանվել է

18:38   18 Սեպտեմբեր 2020    205

Մի քանի երկրում «Ինստագրամ» սոցիալական ցանցի աշխատանքի խափանումներ են տեղի ունեցել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Downdetector-ին:

«Ինստագրամի» խափանումներ հաճախ նկատվում են ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, Բրազիլիայում և աշխարհի այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ ամենաշատը խնդիրներ Մոսկվայում են արձանագրվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օգտատերերի մեծ մասի՝ 75%-ի մոտ խափանվել է սոցիալական ցանցի լրահոսի աշխատանքը, 16%-ը չի կարողանում մուտք գործել կայք, ևս 7%-ի մոտ անհատական հաշիվները լիարժեք չեն գործում:

Խափանումներից դժգոհում են նաև Ֆեյսբուքի բազմաթիվ օգտատերեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինստագրամ  


Վերնագիրի այլ պիտակները