Աֆրիկյան երկրում անջատում են բջջային ինտերնետը՝ ընդունելության քննությունների ժամանակ ուսանողների խաբեությունից խուսափելու համար

19:47   18 Սեպտեմբեր 2020    186

Սեպտեմբերին ավագ դպրոցի ավելի քան 500 000 շրջանավարտներ ընդունելության քննություն են հանձնելու Սուդանում, որտեղ իշխանությունները որոշել են ամեն օր երեք ժամով անջատել բջջային ինտերնետ կապը, որպեսզի ապագա ուսանողները քննություններին արտագրելու հնարավորություն չունենան:

Այս մասին գրում է Oddity Central-ը՝ հիշեցնելով, որ Սուդանում երկար տարիներ, սովորաբար, անջատում էին ցույցերի և քաղաքացիական անհանգստության ակցիաների ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս անգամ իշխանություններն այդ միջոցն օգտագործելու են քննություններին «լայնամասշտաբ խաբեություններից» խուսափելու համար: Առաջին անգամ բնակիչները դա զգացին սեպտեմբերի 16-ի առավոտյան, երբ հայտնաբերեցին, որ համացանցի հասանելիություն չունեն, թեև նախապես վճարել են դրա համար:

Կառավարությունը հանձնարարել է ամեն օր քննության ժամերին անջատել բջջային ինտերնետը մինչև սեպտեմբերի 24-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սուդան  


Վերնագիրի այլ պիտակները