Թրամփն անձամբ չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

20:23   18 Սեպտեմբեր 2020    221

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանին անձամբ չի մասնակցի:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզին:

Նրա խոսքով, նախագահի ելույթը համագումարի նիստում կլինի առցանց ձևաչափով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերի վերջին անձամբ ելույթ ունենալ ՄԱԿ-ի նստաշրջանում:

Բարձր մակարդակի շաբաթը ՄԱԿ-ում տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ից 29-ը: Նիստում ելույթ կունենան 119 պետությունների ղեկավարներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցողների ցանկում յոթերորդն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները