ԱՄՆ-ում սեպտեմբերի 20-ից կարգելվի TikTok և WeChat հավելվածների ներբեռնումը

20:59   18 Սեպտեմբեր 2020    276

ԱՄՆ իշխանությունները սեպտեմբերի 20-ից կարգելեն WeChat և TikTok հավելվածների ներբեռնումը երկրի տարածքում:

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ առևտրի նախարարության սեպտեմբերի 18-ին տարածած մամուլի հաղորդագրությունից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սեպտեմբերի 20-ից արգելվում են գործունեության հետևյալ տեսակները. Միացյալ նահանգների տարածքում առցանց խանութների միջոցով WeChat և TikTok հավելվածների տարածմանն ու աջակցմանն ուղղված ծառայությունների տրամադրումը»,-ասված է հաղորդագրությունում:

Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Google և Apple կազմակերպությունները նույնպես ստիպված կլինեն ԱՄՆ-ում իրենց հարթակներից հեռացնել չինական ծրագրերը: Միևնույն ժամանակ, օգտատերերը, որոնք արդեն ներբեռնել են TikTok և WeChat հավելվածները, ստիպված չեն լինի ջնջել ծրագրերը, սակայն նրանք չեն կարողանա ներբեռնել դրանց թարմացված տարբերակները:

Միևնույն ժամանակ, ամերիկյան ընկերությունները կկարողանան ԱՄՆ սահմաններից դուրս շարունակել համագործակցել և բիզնես վարել WeChat-ի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները