Հարուստ երկրների խումբն արդեն գնել է կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստանյութերի դեղաչափերի կեսից ավելին

20:02   18 Սեպտեմբեր 2020    205

Հարուստ երկրների խումբը, որը ներկայացնում է համաշխարհային բնակչության 13 տոկոսը, արդեն գնել է կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստանյութերի դեղաչափերի կեսից ավելին:

Կազմակերպությունը վերլուծել է դեղամիջոցներ եւ պատվաստանյութեր արտադրողների միջեւ կնքված գործարքները՝ հիմնված տվյալների վրա, որոնք հավաքել է Airfinity վերլուծական ընկերությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Oxfam America-ի ներկայացուցիչ Ռոբերտ Սիլվերմանը հայտնել է, որ արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութի մշակումն ու հաստատումը վճռորոշ նշանակություն ունի, սակայն պետք է համոզվել, որ այն հասանելի է յուրաքանչյուրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները