Սեուլը մտադիր է 4 միլիոն դոլար պահանջել «Սարանգ Զեյլ» եկեղեցուց` կորոնավիրուսի տարածման համար

20:11   18 Սեպտեմբեր 2020    186

Սեուլի քաղաքային իշխանությունները մտադիր են «Սարանգ Զեյլ» եկեղեցուց 4.6 միլիարդ վոն (4 միլիոն դոլար) պահանջել կորոնավիրուսի տարածման գործում եկեղեցու հասցրած վնասի համար:

Վարակման դեպքերի նոր ալիքը բռնկվել էր եկեղեցում, որի անդամներն օգոստոսի կեսերին մասնակցում էին Սեուլի կենտրոնում տեղի ունեցած խոշոր բողոքի ցույցին` ամենամեծ կլաստերը դառնալով: Reuters-ը հայտնում է, որ բռնկումը COVID-19-ով վարակման ամենօրյա դեպքերի եռանիշ աճի հանգեցրեց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները