Նավթի վենեսուելական խոշորագույն լցանավն անցել է ռուսական դրոշի ներքո

20:36   18 Սեպտեմբեր 2020    268

Խոշորագույն նավթի լցանավը, որն ավելի վաղ շահագործվել է Վենեսուելայում, մայիսի վերջին անցել է ռուսական դրոշի ներքո՝ ստանալով «Մաքսիմ Գորկի» անվանումը: Այդ մասին ասվում Է Equasis ծովային նավերի տվյալների բազայի նյութերում:

2013 թվականից նավը շահագործվել է Վենեսուելայի տարածքում՝ «Այակուչո» անվանմամբ, բայց 2020 թվականի մայիսի 1-ին վերանվանվել է «Մաքսիմ Գորկի», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հետևում է տվյալների բազայից, ընթացիկ տարվա հունիսի 1-ից լցանավը երթևեկում է ՌԴ-ի դրոշի ներքո: Ռուսաստանի միջազգային ռեգիստրի փաստաթղթերի համաձայն՝ մայիսի վերջին լցանավը գրանցվել է ՌԴ-ում, իսկ նավին դասակարգելու վերաբերյալ վկայականը օգոստոսի 20-ին տվել է Ռուսաստանի նավագնացության գետային ռեգիստրը (ՌՆԳՌ):

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները