Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ուկնդրությանը կընդունի ԵԽԽՎ-ի նախագահին

20:45   18 Սեպտեմբեր 2020    295

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ շաբաթվա սկզբին կընդունի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Հենդրիկ Դամսին՝ Իտալիա կատարած նրա աշխատանքային այցի շրջանակում:

«Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ունկնդրությանը կընդունի Հենդրիկ Դամսին»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Բացի դրանից, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, «աշխատանքային այցի շրջանակում ԵԽԽՎ-ի նախագահը հաջորդ օրը երկկողմ հանդիպումներ կունենա Իտալիայի խորհրդարանի երկու պալատների խոսնակների հետ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վեհաժողովի մամուլի ծառայությունում հավելել են, որ Դամսը նաեւ մտադիր է հանդիպել Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարինա Սերենիի, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ալվիզե Մանիերոյի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները