TikTok-ը եւ WeChat-ն ԱՄՆ-ում կարգելվեն սեպտեմբերի 20-ից

21:03   18 Սեպտեմբեր 2020    296

TikTok-ը եւ WeChat-ն ԱՄՆ-ում կարգելվեն սեպտեմբերի 20-ց: Այս մասին հայտնել է ԱՄՆ առեւտրի նախարարությունը:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը Չինաստանում արտադրված այդ հավելվածների լրիվ արգելափակման մասին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հավելվածների արգելման մասին հրամանագիր էր ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հրամանագրում ասվում է, որ «ՉԺՀ Կոմունիստական կուսակցությունը օգտագործել է հավելվածի տվյալները, որպեսզի սպառնա ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը»:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ Google եւ Apple ընկերությունները հայտնել են, որ ջնջել են այդ հավելվածները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները