Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից

21:17   18 Սեպտեմբեր 2020    294

Գնացքը, որն իսպանական Վալիադոլիդի ուղևորվում էր Մադրիդ, դուրս է եկել ռելսերից: Այդ մասին Twitter-ում հաղորդել է մայրաքաղաքային տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Պատճառը դարձել են հորդառատ անձրևները, որոնք ողողել էին ճանապարհները: Միջադեպը տեղի է ունեցել Սարսալեխո բնակավայրի շրջանում: Վագոններում գտնվում էր 25 մարդ, չորս հոգի ոչ մեծ վնասվածքներ են ստացել, նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոցներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուամենայնիվ, տարերքը հանգեցրել է զոհերի: Էստրեմեդուրա ինքնավար հանրակցությունում զոհվել է Կասերեսի նահանգի 69-ամյա մի բնակչուհի. նրա վրա ընկել է Կալսադիլիա բնակավայրում գտնվող անասնաբուծական ֆերմայի տանիքը, որը փլվել էր անձրևի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները