Թրամփը հերքել է նախկին մոդելի նկատմամբ սեռական ոտնձգության մասին մեղադրանքները

21:24   18 Սեպտեմբեր 2020    303

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է 1997 թվականին Նյու Յորքում նախկին մոդել Էմի Դորիսի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մասին մեղադրանքները։

Թրամփի փաստաբանները ամերիկացի նախկին մոդելի մեղադրանքները որակել են «ընտրություններից առաջ կազմակերպված հարձակում», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թրամփի քարոզարշավի իրավախորհրդատու Ջենա Էլիսը CBS News-ին ասել է, որ «այդ մեղադրանքները միանգամայն կեղծ են»։

«Մենք գործի կդնենք առկա բոլոր իրավաբանական միջոցները, որպեսզի Guardian-ին պատասխանատվության ենթարկենք այս անհիմն պատմությունը հրապարակելու համար»,- ասել է նա:

Սպիտակ տան ղեկավարի փաստաբանները նաև նշել են, որ «նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին արված մեղադրանքը կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները