ՌԴ-ում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 134 մարդ է մահացել

21:29   18 Սեպտեմբեր 2020    295

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 134 մարդ: Ընդհանուր առմամբ՝ երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 19 195 պացիենտ:

Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5905 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 091 186 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները