Թրամփը հույս ունի, որ ԱՄՆ-ը երբեք ստիպված չի լինի օգտագործել աշխարհին անհայտ զինատեսակը

21:33   18 Սեպտեմբեր 2020    343

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ երկրում հայտնված նոր աննախադեպ զենքը երբեք չի օգտագործվի:

«Մենք ունենք զինատեսակ, որի նախադեպը դեռ չեն ունեցել: Եվ հուսով եմ, որ մենք երբեք ստիպված չենք լինի օգտագործել այն: Սա ես համոզված եմ ասում», – ասել է նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը նշել է, որ նոր զենքերը պատրաստել են «աշխարհի ամենափայլուն» գիտնականներն ու զինվորականները:

Ըստ նրա՝ այդպիսի գաղտնի ու հզոր զենքն անհրաժեշտ է Ամերիկային, որպեսզի այն երբեք պատերազմի մեջ չներքաշվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները