Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը հիպերձայնային զենք է ստեղծել տեղեկությունը ԱՄՆ-ից գողանալով

09:48   19 Սեպտեմբեր 2020    353

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ կրկին պնդել է, որ Ռուսաստանը հիպերձայնային զենք է ստեղծել այն բանից հետո, երբ իր նախորդ Բարաք Օբամայի վարչակազմից տեղեկություններ է ստացել համանման տեխնոլոգիաների մասին։



«Գիտեք, որ նրանք սուպեր-փուպեր գերձայնային հրթիռ ունեն, ես այն անվանում եմ սուպեր-փուպեր։ Այն սովորական հրթիռից 5 անգամ ավելի արագ է։ Մենք չէ՞ որ ունենք հրթիռ, որը շատ ավելի մեծ արագություն է զարգացնում»,- հայտարարել է նա Մինեսոտա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ։

«Բայց Ռուսաստանն այդ տեղեկությունը ստացել է Օբամայի վարչակազմից, Ռուսաստանն այդ տեղեկությունը գողացել է։ Դուք այս մասին գիտեի՞ք, դուք գիտեի՞ք։ Ռուսաստանն այս տեղեկությունը ստացել է, այնուհետեւ այն (հրթիռը) ստեղծել»,- պնդել է ԱՄՆ առաջնորդը։

ԱՄՆ նախագահը մայիսի կեսին հայտարարել էր, որ Վաշինգտոնը մշակում է «սուպեր-փուպեր հրթիռ»։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ում ստեղծվող հրթիռը լինելու է «աշխարհում ամենաարագը»։ Այդ ժամանակ Թրամփը մանրամասներ չէր ներկայացրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները