Եգիպտոսի քաղաքագետ. Ղարաբաղը Ադրբեջանն է

10:33   19 Սեպտեմբեր 2020    495

Իհարկե, Եգիպտոսը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դարեր շարունակ մեր երկրում ապրում է բավականին մեծ հայկական սփյուռք: Մյուս կողմից, Եգիպտոսը չի փոխել և մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է եգիպտացի քաղաքագետ Թայմուր Դվիդարը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի վերջերս Եգիպտոս կատարած այցը:

Միևնույն ժամանակ, մեր զրուցակցի խոսքով, Եգիպտոսի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող հակասությունները ոչ մի կերպ չեն ազդում Կահիրեի դիրքորոշման վրա:

«Եգիպտոսը աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Եգիպտոսը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Մենք համարում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և առանց երրորդ երկրների ներգրավման: Միայն Բաքուն և Երևանը կարող են լուծել դա», - ասել է Թ. Դվիդարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները