Ամերիկյան Ռոչեսթերում կրակոցների զոհ է դարձել մի քանի մարդ

12:37   19 Սեպտեմբեր 2020    382

Մի քանի մարդ է զոհվել ամերիկյան Ռոչեսթեր քաղաքում (Նյու Յորք) տեղի ունեցած հրաձգության հետևանքով, որտեղ անցկացվում է բողոքի ակցիա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին ու ոստիկանությանը:

Նշվում է, որ տեղի է ունեցել զանգվածային գնդակահարություն: Ողբերգական դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ:

Իրավապահները շրջափակել են այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը:

Հայտնի է, որ Ռոչեսթերում ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան, տեղի է ունեցել Black Lives Matter («Սև կյանքերը նշանակություն ունեն») շարժման կողմնակիցների հերթական բողոքի ակցիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները