Չինաստանը օտարերկրյա «անվստահելի իրավաբանական անձանց» ցուցակի համար կանոնակարգ է մտցրել

19:22   19 Սեպտեմբեր 2020    207

Չինաստանի առեւտրի նախարարությունը շաբաթ օրը հրապարակել է «անվստահելի կազմակերպությունների» իր ցուցակի կանոնները, որոնց թիրախը «պետության ինքնիշխանությունը, անվտանգությունը կամ զարգացման շահերը վտանգող» օտարերկրյա ընկերություններն են:

Այս ցուցակում գտնվող ընկերություններին կարող է արգելվել Չինաստան ներմուծումը եւ այնտեղից արտահանումը, ինչպես նաեւ՝ ՉԺՀ-ում ներդրումներ կատարելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այլ միջոցների թվում են տուգանքները, այդ ընկերությունների աշխատակիցների մուտքի սահմանափակումները, կացության թույլտվությունները հետ կանչելը եւ այլն:

Լրատվական գործակալությունը նշում է, որ այս արգելքը հրապարակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում TikTok եւ WeChat չինական ծրագրերն արգելելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները