Հայաստանում Ռուսական ռազմաբազայի զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նա մահացել է

12:00   20 Սեպտեմբեր 2020    417

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Հայաստանի Լոռու մարզում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ժամը 23:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 27-ամյա Ալեքսեյ Մելնիկովը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով, Սարատովկա գյուղի հարակից դաշտում, դեռեւս անհայտ հանգամանքներում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից ու մի քանի մետր գլորվել:

Վթարի հետեւանքով վերջինս տեղում մահացել է:

27-ամյա Ա. Մելնիկովը ծառայում է Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում՝ որպես դասակի հրամանատար: Մեքենայում հայտնաբերվել է որսորդական հրացան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները