Իրաքցի ուժայինները ձերբակալել են ԴԱԻՇ ահաբեկչական ծառայության առաջնորդներից մեկին

18:34   20 Սեպտեմբեր 2020    239

Իրաքցի ուժայինները մի շարք ահաբեկչություններ են կանխել երկրում և մայրաքաղաք Բաղդադում ձերբակալել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Al-Sumaria հեռուստաալիքին:

Բաղդադի ազգային անվտանգության պաշտոնյաները դարանակալել են և ձերբակալել Իրաքում ԴԱԻՇ առաջնորդներից մեկին, նա ահաբեկչություններ էր նախապատրաստում Արբաինի ժամանակ (շիաների տարեկան հիշատակի երթը Աշուրի սգո քառասուներորդ օրը), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2017թ․ վերջում Իրաքի իշխանությունները հայտարարել էին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը միջազգային կոալիցիայի աջակցությամբ շարունակում է ահաբեկչական քնած օջախների հայտնաբերումն ու ոչնչացումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները