Գախարիան համոզված է, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը արդար պայքարում կհաղթի ընտրություններում

18:52   20 Սեպտեմբեր 2020    243

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրի մի քանի շրջաններում մեծամասնական թեկնածուներից մեկին ներկայացնելիս համոզմունք է հայտնել, որ երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտանի արդար պայքարում:

Այս մասին գրում է Грузия онлайн պորտալը: Գախարիան իր ելույթում խոսել է երկրի Վանի շրջանում իրականացվող տարբեր վերականգնողական և ենթակառուցվածքային ծրագրերի մասին և ասել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ վաղվա օրն ավելի լավը կլինի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գախարիան խոսել է երկրի ապագան կերտելու գործում երիտասարդության դերի մասին: Նրա խոսքով ՝ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ապահովվի հավասար պայմաններով՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում:

«Յուրաքանչյուրը պետք է ունենա կրթություն ստանալու, բժշկական և սոցիալական օգնություն ստանալու հնարավորություն: Սա է մեր հիմնական նպատակը: Վստահ եմ, որ միասին մենք կհաղթենք ՝ այս նպատակին հասնելու համար: Ամենակարևորը՝ դա կլինի հաղթանակ արդար պայքարում, հաղթանակ ոչ թե մեկ կուսակցության, այլ ամբողջ երկրի համար»,-նշել է Վրաստանի վարչապետը:

Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտմեբերի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները