Չինաստանում մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել նոյեմբերին

20:44   20 Սեպտեմբեր 2020    256

Չինաստանում մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել արդեն նոյեմբերին:

Այս մասին պետական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Չինաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի բիոանվտանգության գլխավոր փորձագետ Վու Գույչժենը:

Պատվաստանյութը լայն հասարակության համար հասանելի կլինի «նոյեմբերին կամ դեկտեմբերին», ասել է նա: Նա հավելել է, որ պատվաստվել է ապրիլին եւ իրեն լավ է զգում վերջին մի քանի ամսվա ընթացքում` չնայած չի նշել, թե կոնկրետ որ պատվաստանյութն են իրեն ներարկել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկայումս ինը թեկնածու պատվաստանյութ գտնվում է մարդկանց վրա փորձարկումների վերջին փուլերում:

Պատվաստանյութի չինական որոշ թեկնածուներ արդեն առաջարկվել են արտակարգ իրավիճակների օգտագործման ծրագրի շրջանակներում մի շարք գերատեսչությունների աշխատողներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները