Չինաստանը պատրաստվում է լուսնագնաց ուղարկել Լուսին

20:57   20 Սեպտեմբեր 2020    254

Չինաստանը նախատեսում է նոր լուսնագնացի արձակում իրականացնել:

Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ծրագրիղեկավարներից մեկը:

Վերջինիս խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրված ժամանակացույցի: Նա հայտնել է նաև, որ լուսնագնացը փափուկ վայրէջք կկատարի մեր մոլորակի արբանյակի վրա և փորձանմուշներ կբերի Երկիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանի ներկայիս լուսնային ծրագիրը բաղկացած է 3 փուլից՝ ուղեծիր դուրս գալը, վայրէջքը Լուսնի վրա և վերադարձը Երկիր:

Ակնկալվում է, որ սարքը Լուսնի մակերեսից փորձանմուշներ կհավաքի, ապա թռիչք կիրականացնի ու կմիանա Լուսնի ուղեծրին, այնուհետև մեծ արագությամբ կմտնի Երկրի մթնոլորտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները