Թուրքիա. Հունաստանի հետ հնարավոր բանակցություններն անօգուտ կլինեն ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի դեպքում

21:17   20 Սեպտեմբեր 2020    319

Հունաստանի հետ հնարավոր բանակցություններն անօգուտ կլինեն ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի դեպքում:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում է Reuters-ը:

«Տվյալ պահին կլիման բարենպաստ չէ բանակցությունների համար»,-ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հունաստանի, Թուրքիայի եւ Կիպրոսի միջեւ ռազմական եւ քաղաքական լարվածությունն աճել է Միջերկրական եւ Էգեյան ծովերում վիճելի տարածքների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները