Պուտինը տեսանկարահանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար ելույթը

21:36   20 Սեպտեմբեր 2020    285

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար տեսաելույթ է ձայնագրել, հաղորդում է «Ռոսիա 1»-ը:

Կադրերում երևում է, որ Պուտինը ելույթ է ունեցել «Ընդհանուր ապագան՝ ընդհանուր ուժերով» պաստառի ֆոնին: Սպասվում է, որ ելույթը կցուցադրվի սեպտեմբերի 22-ին՝ Գլխավոր ասամբլեայի բացման օրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սեպտեմբերի 22-ից 29-ը Նյու Յորքում տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթ: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված անբարենպաստ իրավիճակի պատճառով Պուտինը չի մեկնի Նյու Յորք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները