Նախընտրական պայքարում Թրամփը կրճատել է Բայդենից ունեցած տարբերությունը

21:50   20 Սեպտեմբեր 2020    273

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն իր ժողովրդականությամբ երկրի գործող հանրապետական ​​նախագահ Դոնալդ Թրամփին գերազանցում է 8%-ով:

Վերջին ամսվա ընթացքում այս տարբերությունը կրճատվել է 1 կետով, հայտնում է The Washington Post-ը՝ վերջին հարցման արդյունքներին հղումով:

Վերջին տվյալների համաձայն՝ ընտրողների 43%-ը պատրաստ է իր ձայնը տալ Թրամփին, 51%-ը՝ Բայդենին: Հուլիսին թեկնածուների միջև տարբերությունը 11% էր, օգոստոսին՝ 9%, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2020թ.-ի նոյեմբերի 3-ին: Թրամփի ու Բայդենի առաջին հեռուստաբանավեճը տեղի կունենա սեպտեմբերի վերջին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները