Ճապոնական խանութներում սկսել են փորձարկել գնորդներին սպասարկող ռոբոտ

22:31   20 Սեպտեմբեր 2020    244

Ճապոնիայի խանութներում օգտագործվում են ռոբոտներ, որոնք պարզ գործողություններ են կատարում , ինչպիսիք են հաճախորդներին օգնելը կամ սպասարկելը , ինչպես նաև պահեստում ապրանքներ վերահսկելը։

Ռոբոտները շարժվում են ըստ քարտեզի, որի վրա տեղեկություններ կան ապրանքների տեղակայման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Telexistence ընկերությունն ավելի առաջ է գնացել և սկսել է փորձարկել Model T արտադրանքի կառավարիչ բաշխիչ ռոբոտ`պահեստավորված ապրանքները վերահսկելու ,գույքագրելու,ապրանքների դասավորությունը կատարելու համար:Ռոբոտի գործողությունները հեռակառավարում է օպերատորը։

Հաջող փորձարկման դեպքում, Ճապոնիայում ռոբոտ-աշխատակիցների արտադրությունը նախատեսվում է 2022 թվականին: Արդեն ընտրվել են այն 20 սուպեր մարկետները , որտեղ ռոբոտները «կաշխատեն»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները